Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Կրամատորսկում քաղաքացիական ավտոբուսի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով 30 մարդ է զոհվել

15:51, 08.10.2026
Ռուսաստանի կողմից Կրամատորսկում քաղաքացիական ավտոբուսի վրա հասցված հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է «ՈւՆԻԱՆ» պարբերականը։
Միջադեպին արձագանքել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը։ Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ պատահարի հետևանքով վիրավորվել է ևս 18 քաղաքացի։
Նրա տեղեկացմամբ՝ Կրամատորսկում և Սլավյանսկում անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքային ռազմական վարչակազմերին հրահանգվել է դադարեցնել հասարակական տրանսպորտի սպասարկումը։
Միջադեպին արձագանքել է նաև քաղաքային խորհուրդը։ Նրանք ճակատային գծի մոտ գտնվող քաղաքում ավտոբուսի վրա հարձակումն անվանել են ռուսական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ գործված ևս մեկ սարսափելի հանցագործություն։
Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ ռուսական զորքերը Կրամատորսկի ուղղությամբ «UMBP D-30 SN» տեսակի ռումբերով հարված են հասցրել մոտավորապես ժամը 10:00-ին։

Նմանատիպ