Ուկրաինական ԶԼՄ. Միխեիլ Սաակաշվիլիին, որպես դատապարտված անձի, նշանակումը նախարարների կաբինետ ապօրինի է
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի նախարարական կաբինետ կլինի ապօրինի, քանի որ նա Վրաստանում դատապարտվել է:
Ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակել են նաև համապատասխան փաստաթուղթ. «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն ՝ այն անձը, որը դատապարտվել է և փնտրվում է չի կարող նշանակվել այդ երկրի նախարարների կաբինետի անդամ:
Ըստ տարածված տեղեկության, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարող է նշանակվել որպես Ուկրաինայի փոխվարչապետ:
