Ուկրաինական Զապորոժիե քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել
Ուկրաինական Զապորոժիե քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի և ոչ բնակելի շենքեր։
Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ քաղաքի վրա հարձակումը իրականացվել է անօդաչու թռչող սարքերով և շարունակվել է մինչև առավոտ։
Ռուսական ուղղորդվող ռումբը լուսաբացին ոչնչացրել է Զապորոժիեի շրջաններից մեկում գտնվող մասնավոր տունը։
Հարձակումը հրդեհ է առաջացրել, իսկ պայթյունի ալիքը և բեկորները վնասել են մոտակա տներն ու օժանդակ շենքերը։