Ուկրաինական Տելեգրամ ալիքները հաղորդում են Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին
Ուկրաինական Տելեգրամ ալիքները հաղորդում են, որ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը բախվել է բնակելի շենքի։ Այլ տեղեկությունների համաձայն՝ հարձակման թիրախը եղել է Օրսկի նավթավերամշակման գործարանը, Օրենբուրգի մարզում։
Մարզային իշխանությունները հաստատել են բնակելի շենքի վրա հարվածի մասին տեղեկատվությունը։
«Օրենբուրգի վրայով անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ժամանակ վնասվել է բնակելի շենք։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են», – ասել է մարզի ղեկավար Եվգենի Սոլնցևը։