Ուկրաինական Օլեշկի քաղաքում հրադադարի համաձայնագրի ժամկետը լրացել է. քաղաքից տարհանվել է ավելի քան 500 մարդ
Ուկրաինական Օլեշկի քաղաքում հրադադարի մասին համաձայնագիրն ավարտվել է։ Հրադադարի ընթացքում քաղաքից տարհանվել է ավելի քան 500 մարդ։
Նրանց տեղափոխել են Ռուսաստանի տարածք, որտեղից նրանք ուղևորվել են Բելառուս՝ նախքան Ուկրաինա վերադառնալը։ Քաղաքում մնացած բնակիչներին հումանիտար օգնություն է հասցվել։
Ըստ լրատվամիջոցների՝ սա ամենաերկարատև հրադադարն էր այն պահից ի վեր, երբ 2022 թվականին Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։
Օլեշկիում հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ և Հռոմի պապի մասնակցությամբ։