Ուկրաինական մեդիան հայտնում է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Էնգելս քաղաքում գտնվող նավթային բազային, ինչի հետևանքով առաջացել է զանգվածային հրդեհ

11:44, 06.06.2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, ողջ երկրի տարածքում գիշերը ոչնչացվել է 174 ուկրաինական անօդաչու սարք։

Հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը հարվածել է Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օռլովի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի և Տամբովի մարզերին, Մոսկվայի տարածաշրջանին և Ղրիմի տարածքին։

Նշվում է նաև, որ Սև ծովի ավազանում ոչնչացվել է երեք ուկրաինական հրթիռ։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ուկրաինական ուժերը հարվածել են Սառատովի մարզի Էնգելս քաղաքի նավթային բազային, ինչի հետևանքով առաջացել է զանգվածային հրդեհ։ Այդ օբյեկտը օգտագործվում է ռազմավարական ավիացիան վառելիքով ապահովելու համար, որը Ռուսաստանը կիրառում է ուկրաինական հրթիռային հարձակումների ժամանակ։

Ռուսաստանի իշխանությունները այս մասին դեռևս մեկնաբանություն չեն տվել, սակայն ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է զանգվածային հրդեհ։

Սառատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ քաղաքում հրդեհ է բռնկվել, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ օբյեկտում։

«Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Էնգելսի մի արդյունաբերական ձեռնարկությունում», – գրել է Բուսարգինը Telegram-ում։

Նմանատիպ