ՈՒկրաինական մամուլը գրում է Սաակաշվիլիի կողմից Պորոշենկոյին ուղղված նամակի մասին
ՈՒկրաինական մամուլը գրում է Սաակաշվիլիի կողմից Պորոշենկոյին ուղղված նամակի մասին

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին առաջարկել է հաշտվել,-այս մասին լրատվությունը տարածում է ТСН  հեռուստաալիքը, հենվելով  Պորոշենկոյի միջավայրի անանուն աղբյուրին:

Հեռուստաալիքի աղբյուրի լրատվությամբ, նախագահ Պետրո Պորոշենկոն նամակ է ստացել Միխեիլ Սաակաշվիլիից, որտեղ վերջինս առաջարկում է հաշտվել: Սակայն նշված նամակի մասին լրատվություն չունեն Սաակաշվիլիի կողմնակիցները:

Նրանց խոսքերով անհայտ է, Սաակաշվիլին գրել է նամակ թե ոչ, սակայն չեն բացառում, որ նրանց պահանջների կատարման դեպքում դա տեղի ունենա: Իսկ պահանջները հետևյալն են՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ և գլխավոր դատախազի պաշտոնաթողություն:

Նշենք, որ համանման նամակի մասին գրել է նաև  Insider թերթը, որտեղ նշված է, որ Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում է նամակը փոխանցել ՈՒկրաինայում ԵՄ ներկայացուցչության միջոցով: