Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարկովում ռուս օկուպանտների կողմից էլեկտրակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խարկովում ռուս օկուպանտների կողմից էլեկտրակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Վերջին տվյալներով՝ Խարկովում ռուս օկուպանտների կողմից էլեկտրակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Խարկովի շրջանային հրամանատար Օլեգ Սինեգուբովի խոսքով, փրկարարական խմբերն աշխատում են արտակարգ ռեժիմով։

ՋԷԿ-ի վրա հարձակման հետևանքով Խարկովը և մի քանի քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության։ Շրջանային հրամանատարի տեղեկություններով, տեղում աշխատում են հատուկ ջոկատայիններ և չնայած հակառակորդի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու միջոցով առաջնագծում իրավիճակը փոխելու փորձերին, իրավիճակը վերահսկելի է։