Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի շրջանի օկուպացված տարածքների 50 տոկոսը
Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Կուրսկի շրջանի օկուպացված տարածքների 50 տոկոսը։ Այդ մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի 82-րդ օդադեսանտային բրիգադի հրետանու հրամանատար, մայոր Իվան Բակրևն ասում է, որ ռուսներն առավելություն ունեն գրեթե ամեն ինչում՝ կենդանի ուժով, հրետանիով, մեքենաներով, և մեծ արդյունավետությամբ անցնում են մեքենայացվածից հետևակի գրոհների:
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ձախողումը սկսվել է այն ժամանակ, երբ սեպտեմբերի վերջին Ուկրաինան էլիտար ստորաբաժանումները փոխարինեց ավելի քիչ փորձառու ստորաբաժանումներով։ Ըստ նրա՝ դա սխալմունք էր։
«Կուրսկում բոլոր ստորաբաժանումները անցել են պաշտպանական դիրքերի»,- ասել է Իվան Բակրևը։