Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի օկուպացիոն ուժերը գրավել են Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայր
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայր։ «Դիփ Սթեյթ» վերլուծական նախագծի համաձայն՝ ռուսական բանակի զինվորները մտել են Սուխայա Բալկա բնակավայր։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը առաջխաղացում են ունեցել Դոնեցկի մարզի մի քանի բնակեցված տարածքներում։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերի առաջխաղացումը նկատվում է Կոստատինոպոլսի, Դաչնիի և Տորեցկ քաղաքի մոտակայքում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը Պոկրովսկին անվանել է ռազմաճակատի ամենաթեժ ուղղությունը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարում է, որ ռուսները համառորեն փորձում են ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը և հասնել Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմաններին։