Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը

Ռուսական ուժերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը։ Ուկրաինայի «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը տեղեկությունը տարածում է՝ հիմնվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոլյակի վրա։

«Դաժան ճակատամարտից հետո մենք կորցրեցինք վերահսկողությունը Չեռնոբիլի հրապարակի վրա»,- ասել է նա։

Նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Չեռնոբիլի նախկին ատոմակայանի, ինչպես նաև պաշտպանիչ սարկոֆագի և միջուկային թափոնների պահեստավորման վիճակը անհայտ է:

Միխայիլ Պոլյակի խոսքով՝ չի կարելի ասել, որ ատոմակայանին վտանգ չի սպառնում:

Նախագահի գրասենյակը կարծում է, որ սա Եվրոպայի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, քանի որ ռուսական զորքերը կարող են սադրանքներ կազմակերպել Չեռնոբիլի ատոմակայանում: