Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Կիևի մերձակայքում գտնվող «Հոստոմել» օդանավակայանը

22:45, 24.02.2022

Ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են «Հոստոմել» օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի նախագահի վարչակազմի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտերի ընթացքում «Հոստոմել» օդանավակայանում վայրէջք են կատարել 20 միավոր KA-52 և Mi-8 ուղղաթիռներ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Հոստոմել»-ում արգելափակվում էր թշնամու վայրէջքը, և որ ուկրաինական ուժերին հանձնարարվել է ոչնչացնել դրանք։

Նշենք, որ «Հոստոմելի» օդանավակայանը (նույնը, ինչ «Անտոնովի» միջազգային օդանավակայանը) գտնվում է մայրաքաղաք Կիևից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ