Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Երմակի գրավի համար անհրաժեշտ գումարը հավաքագրվել է
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը կարողացել է հավաքել գրավի գումարը։ Ուկրաինական լրատվամիջոցները այս մասին հայտնել են՝ հղում անելով Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությանը։
Գրավի գումարը կազմել է 140 միլիոն գրիվնա (3.2 միլիոն դոլար)։
Տեղեկատվության համար՝ մայիսի 14-ին Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակին դատապարտել է երկու ամսվա ազատազրկման՝ Կիևի մոտ էլիտար բնակելի համալիրների կառուցման հետ կապված փողերի լվացման գործով։ Դրանից հետո նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը տեղափոխվել է նախնական կալանքի կենտրոն։
Դատարանում Երմակը հայտարարել է, որ «այդքան գումար չունի», բայց նշել է, որ ունի «բավարար ընկերներ և ծանոթներ», որոնք կարող են օգնել գրավի վճարմանը։
Դատարանի որոշման համաձայն՝ Երմակին կարգելվի լքել Կիևը։ Նա պարտավոր կլինի հանձնել իր արտասահմանյան անձնագրերը և զերծ մնալ գործով մյուս մեղադրյալների հետ շփումից։