Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Բելայա օդանավակայանի արբանյակային լուսանկարները
Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակում են ռուսական «Բելայա» օդանավակայանի արբանյակային լուսանկարներ և հաղորդում են ռուսական կորուստների մասին։
Ըստ հաղորդագրությունների՝ կարելի է տեսնել Իրկուտսկի մարզի ավիաբազայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ոչնչացված ինքնաթիռներ։
Ըստ արբանյակային պատկերների՝ ռուսական ավիաբազայում ոչնչացվել է չորս Տու-22Մ3 և երեք Տու-95ՄՍ, իսկ մեկ Տու-95ՄՍ վնասվել է։
Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողության շրջանակներում հարձակումներ են իրականացվել նաև Դյագիլևի, Օլենյայի և Իվանովոյի ավիաբազաների վրա։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 41 ինքնաթիռ, իսկ Ռուսաստանի կորուստները կազմել են ավելի քան յոթ միլիարդ դոլար։ Դրանք Տու-160, Տու-22 և Տու-95 ինքնաթիռներ են։