Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական ուժերը հրթիռային հարձակում են գործել Չեռնիգովի կենտրոնի վրա
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական ուժերը հրթիռային հարձակում են գործել Չեռնիգովի կենտրոնի վրա

Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Չեռնիգովի կենտրոնին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կան զոհեր և վիրավորներ։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։

Չեռնիգովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի խոսքով՝ քաղաքի վրա հարձակումը հավանաբար իրականացվել է բալիստիկ հրթիռով։

Չաուսը հորդորում է տեղի բնակիչներին մնալ ապաստարաններում: