Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մայամիում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը

10:09, 05.12.2025

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մայամիում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպում է անցկացնելու ԱՄՆ նախագահի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Նմանատիպ