Ուկրաինական լրատվամիջոցներ. Եվրամիության փորձագիտական խումբը գտնվում է Կիևում և սպասում է ուկրաինական կողմի թույլտվությանը՝ «Դրուժբա» վնասված խողովակաշարը ստուգելու համար
Ուկրաինական լրատվամիջոցներ. Եվրամիության փորձագիտական խումբը գտնվում է Կիևում և սպասում է ուկրաինական կողմի թույլտվությանը՝ «Դրուժբա» վնասված խողովակաշարը ստուգելու համար

Եվրամիության փորձագիտական խումբը գտնվում է Կիևում և սպասում է ուկրաինական կողմի թույլտվությանը՝ «Դրուժբա» վնասված խողովակաշարը ստուգելու համար. այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին:

Ինչպես գրում է մամուլը, Կիև ժամանելուց հետո փորձագետները չեն կարողանում հասնել վնասված վայր, քանի որ Ուկրաինան դեռևս չի տվել անհրաժեշտ թույլտվությունը:

Փորձագետների նպատակն է գնահատել վերանորոգման աշխատանքների ծավալն ու արժեքը:

Տեղեկության համար նշենք, որ ավելի վաղ Եվրամիությունը Ուկրաինային առաջարկել էր ֆինանսավորել «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը, որպեսզի վերականգնվի ռուսական նավթի մատակարարումը Հունգարիա և Սլովակիա, ինչին Կիևը համաձայնել էր: Բացի վերանորոգման ֆինանսավորումից, Եվրամիությունը Ուկրաինային առաջարկել էր նաև տեխնիկական օգնություն:

Ի գիտություն՝ հունվարի 27-ից հետո Սլովակիան և Հունգարիան այլևս նավթ չեն ստանում Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղով: Ուկրաինական կողմի հայտարարությամբ՝ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով, իսկ Հունգարիան պնդում է, որ Կիևն այն վնասել է միտումնավոր: