Ուկրաինական լրատվամիջոցներ. Ուկրաինայում մարտիկ Լադո Գամսախուրդիան սպառնում է հեղափոխությամբ և արյունով, եթե «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում
Ուկրաինայում կռվող վրացի կամավոր, «Ազատ Կովկաս» կլոր սեղան կազմակերպության հիմնադիր Լադո Գամսախուրդիան սպառնում է հեղափոխությամբ և արյունով, եթե «Վրացական երազանքը» հաղթի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում։
Ուկրաինական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Լադո Գամսախուրդիան համապատասխան հայտարարությունը հրապարակել է սոցցանցում։
«Դա կլինի հեղափոխություն, և ժողովրդավարական աշխարհը պետք է աջակցի այս հեղափոխությանը։ Մենք արյունից չենք վախենում, երբ խոսքը վերաբերում է կյանքին ու մահին, ոչ ոք այն չի տա Կրեմլին, և ես պատրաստ եմ ցանկացած մեթոդի»,- ասել է Գամսախուրդիան։