Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսաստանը պլանավորում է անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններ տեղակայել Բելառուսում
Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսաստանը պլանավորում է անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններ տեղակայել Բելառուսում

Ուկրաինայի զինված ուժերի մայորը հայտարարում է, որ Ռուսաստանը ծրագրում է Բելառուսում տեղակայել անօդաչու թռչող սարքերի արձակման կետեր։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եթե Մոսկվայի այս ծրագիրն իրականացվի, ապա դա զգալիորեն կմեծացնի ռուսական ԱԹՍ-ների կառավարման շառավիղը։

Ուկրաինացի ռազմական փորձագետ և նախկին մայոր Ալեքսեյ Գետմանը նշում է, որ առանց արբանյակային կապի օպերատորը չի կարող արդյունավետորեն կառավարել դրոնը մեծ հեռավորության վրա, և եթե Ռուսաստանը նման անտենաներ տեղադրի Բելառուսում, ապա զգալիորեն կընդլայնի ԱԹՍ-ների կառավարման գոտին։

Փորձագետի խոսքով՝ Բելառուսում նման համակարգերի տեղակայումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում Կիևի և սահմանամերձ շրջանների համար, քանի որ դա հեշտացնում է ռուսական ուժերի համար դրոնների թիրախավորումը։

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռուսաստանը դիտարկում է Բելառուսում ԱԹՍ-ների կառավարման առնվազն չորս հեռահար կայանների տեղակայման հարցը։