Ուկրաինական լրատվամիջոցներ. Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման ավարտից հետո
Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպումից հետո, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպմանը նրանք կքննարկեն Ուկրաինայի հետ հրադադարի նախապես համաձայնեցված տարբերակները։ Քննարկման առարկա է լինելու էներգետիկ օբյեկտների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցումը, ինչպես նաեւ Սեւ ծովի վրա հարձակումների դադարեցումը։
Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիայում բանակցություններ են սկսվել ամերիկյան և ռուսական պատվիրակությունների միջև։
Ավելի վաղ՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպել էին ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները։