Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ներխուժման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ներխուժման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ներխուժման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Ես գիտեմ, որ այսօր կա ավելի քան 40 զոհ և մի քանի տասնյակ վիրավոր»,- ասել է նա՝ ի պատասխան Ուկրաինայի կորստի մասին հարցին։

Ըստ Արեստովիչի՝ զոհերի թվում կա մինչև 10 խաղաղ բնակիչ։