Ուկրաինական կողմի տվյալներով՝ Դոնեցկի և Խերսոնի մարզերում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 14 մարդ։
Դոնեցկի և Խերսոնի մարզերում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 14 մարդ։ Այս տեղեկատվությունը տարածում են Դոնեցկի և Խերսոնի մարզերի ռազմական վարչակազմերը։
Դոնեցկի մարզում զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ։ Խերսոնի մարզում զոհվել է երկու և վիրավորվել ինը մարդ։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, գիշերվա ընթացքում ռուսական կողմը հարձակումներ է իրականացրել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 176 անօդաչու թռչող սարքերով։ Ռազմաօդային ուժերի բացատրության համաձայն՝ նրանք խոցել են 139 անօդաչու թռչող սարք։