Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ Ռուսաստանը ռմբակոծել է ուկրաինական Չերկասի քաղաքի կենտրոնը
Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ Ռուսաստանը ռմբակոծել է ուկրաինական Չերկասի քաղաքի կենտրոնը

Առավոտյան Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Չերկասի քաղաքի կենտրոնը։ Չերկասի շրջանի վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը հայտնում է ինը վիրավորի մասին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ երկու հոգու վիճակը ծանր է։

«Ռուսական հրթիռի կործանման վայրում ավերակների մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս պահին հայտնի է ինը վիրավորի մասին»,- գրել է Տաբուրեցը։

Հրթիռային հարձակման հետեւանքով քաղաքում ավերվել է հյուրանոցի շենք, հրդեհ է բռնկվել շուկայի առեւտրի տաղավարներում։ Կատարվում է որոնողափրկարարական աշխատանքներ։