Ուկրաինական կողմը տեղեկություն է տարածում զոհերի և վիրավորների մասին

12:01, 24.02.2022

Ուկրաինական կողմը տեղեկություն է տարածում զոհերի և վիրավորների մասին:

Ինչպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, վերջին տվյալներով՝ զոհվել է յոթ մարդ:

Նրա խոսքով՝ Օդեսայի շրջանի Պոդիլսկ քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է վեց մարդ, 7-ը՝ վիրավորվել, 19-ը անհետ կորել են։

Մարիուպոլում մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: Գերաշենկոյի խոսքով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանում Ինգուլեց գետի վրա գտնվող կամուրջը։

Ներքին գործերի նախարարի խորհրդականը կիևցիներին զգուշացնում է նաև մայրաքաղաքի ելքերի մոտ մեծ խցանումների մասին և խորհուրդ տալիս դուրս չգալ տներից։

Նմանատիպ