Ուկրաինական կողմը հայտնում է Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին

11:35, 18.05.2025

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, իր Telegram ալիքում գրել է Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ։ Հրդեհ է բռնկվել շրջաններից մեկի գործարանում, և այժմ ընթանում են լուծարման աշխատանքներ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը 273 անօդաչու թռչող սարքերով լայնածավալ ավիահարված է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել 88 անօդաչու թռչող սարք։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Կիևի մարզից բացի, հարձակման հետևանքով տուժել են նաև Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերը։

Նմանատիպ