Ուկրաինական DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ ռուսները որոշակի առաջընթաց են գրանցել Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում
Ուկրաինական DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ ռուսները որոշակի առաջընթաց են գրանցել Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում: Նրանց տվյալներով՝ ռուսական ստորաբաժանումները գրավել են Ուկրաինայի նոր տարածքներ երեք քաղաքների՝ Օդրադնեի, Վիշնևոյի և Զլագոդայի մոտակայքում:
DeepState-ի տվյալներով՝ Դոնեցկի մարզի Նիկանորովկա գյուղը ներկայումս կիսով չափ շրջափակված է ռուսական զորքերի կողմից:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում, Պոկրովսկում և հարակից տարածքներում ընթանում են լարված մարտեր՝ թշնամու դիվերսիոն և հետախուզական խմբերի և լոգիստիկ դժվարությունների ֆոնին: