Ուկրաինական DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը առաջընթաց են գրանցել Դոնեցկի և Զապորոժիեի մարզերում
Ուկրաինական DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ Ռուսաստանի զինված ուժերը առաջընթաց են գրանցել Ուկրաինայի տարածքում գտնվող Դոնեցկի և Զապորոժիեի մարզերում։
Համաձայն հարթակի՝ ռուսական ստորաբաժանումները որոշակի առաջընթաց են գրանցել Սրեդնո, Մայսկե, Կոտլինո (Դոնեցկի մարզ) և Կրասնոգորսկ (Զապորոժիեի մարզ) բնակավայրերում։
Նախկինում վերլուծական նախագիծը նոյեմբերի 9-ին հաղորդել էր, որ ռուսները գրավել են Զապորոժիեի մարզի Ուսպենովկան։
Ինչ վերաբերում է Պոկրովսկին, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) վերլուծաբանների կարծիքով՝ ռուսները նվազեցրել են իրենց հարձակումը քաղաքի ուղղությամբ, սակայն խոչընդոտում են ուկրաինական զինված ուժերի շարժը Միրնոգրադում։ ISW-ի տվյալներով՝ չեն հայտնաբերվել ապացույցներ, որ ռուսական ուժերը նոյեմբերի 9-ին լրացուցիչ հարձակում են սկսել Պոկրովսկիի ուղղությամբ, ինչպես հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։