Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնբասի Ստարոմարիևկա գյուղը
Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնբասի Ստարոմարիևկա գյուղը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի պաշտպանության նախարարության վրա։
Ըստ տեղեկությունների, ուկրաինական բանակի զորքերը հոկտեմբերի 25-ի երեկոյան մտել են Դոնեցկի շրջանի գյուղերից մեկը և ամրապնդել իրենց դիրքերը։
Ստարոմարիևկա գյուղը գտնվում է Գրանիտնոե գյուղի մոտ և բաժանված է Կալմիուս գետով։ Մինչ պատերազմը երկու գյուղերի միջև եղել է ճանապարհ, որը պայթեցվել է 2014 թվականին: Ստարոմարիևկա գյուղը այսպես կոչված շփման գիծ է՝ գտնվում է «գորշ գոտում»։