Ուկրաինացի պատգամավորների մի խումբ Գերագույն ռադային առաջարկում է Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի
Ուկրաինացի պատգամավորների մի խումբ Գերագույն ռադային առաջարկում է Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Ուկրաինացի պատգամավորների մի խումբ առաջարկում է Գերագույն Ռադային առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։

Համապատասխան որոշման նախագիծը Ռադայի կայքում գրանցվել է հինգ պատգամավորների՝ Աննա Սկորոխոդի, Անատոլի Ուրբանսկու, Տարաս Բատենկոյի, Ալեքսանդր Յուրչենկոյի և Անատոլի Բուրմիչի կողմից։

Փաստաթղթում կոչ է արվում Ուկրաինայի Ռադային դիմել Նոբելյան կոմիտեին՝ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու հարցով։

Խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համապատասխան նախագիծը ներկայացվել է Արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի քննարկմանը։