Ուկրաինացի իրավապահները հայտարարում են, որ Անդրեյ Պարուբի սպանության մեջ ռուսական հետքեր են երևում, ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի ձերբակալության լուսանկարները
Ուկրաինացի իրավապահները հրապարակել են Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբի սպանության մեջ կասկածյալի ձերբակալության լուսանկարները և ասում են, որ սպանության մեջ ռուսական հետքեր են տեսնում։
Ոստիկանության հաղորդմամբ, հարձակվողը եղել սուրհանդակի նման և երկար ժամանակ պատրաստվել է քաղաքական գործչի սպանությանը։
Անդրի Պարուբը սպանվել է Լվովում օգոստոսի 30-ին՝ ութ փամփուշտով։ Նրան կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին։