Ուղղափառ եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին
Ուղղափառ եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ավագ հինգշաբթին։ Այսօրը կապված է հաղորդության խորհրդի հետ: Ըստ Ավետարանի, այս օրը Տերն առաջին անգամ հաղորդեց աշակերտներին և այդպիսով հաստատեց Հաղորդության խորհուրդը:

Այս օրը եկեղեցիներում կատարվում է Ավագ հինգշաբթիի ծառայություն։ Պատարագից հետո կկատարվի ոտնլվայի ծես։ Այս ավանդույթը խորհրդանշական կրկնությունն է Ավետարանի դրվագի, երբ Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ ի նշան խոնարհության։

Ավագ հինգշաբթիի մեկ այլ ծառայություն 12 Ավետարանների ընթերցումն է։ Ավետարաններից կկարդան Փրկչի ձերբակալման, խոշտանգումների և խաչելության դրվագները։ Հավատացյալները պատարագին մասնակցում են վառվող մոմերով, որոնք հետո տուն են բերում։