Ուրախ եմ, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ գործում է ասոցացման համաձայնագիր
Ուրախ եմ, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ գործում է ասոցացման պայմանագիր,- այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Նրա խոսքով, Եվրամիության համար արևելյան հարևանների հետ հարաբերությունները անչափ կարևոր են:
«Պատրաստվում եմ հանդիպել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին, որտեղ կքննարկենք Ուկրաինայի կոնֆլիկտը Ռուսաստանի հետ և կփորձենք փոքր ներդրում ունենալ այն լուծելու գործում:
Ադրբեջանի և Հայաստանի հետ մշակել ենք հարաբերությունների նոր ձևեր, որոնք այնքան հզոր չեն, որքան ասոցացման պայմանագիրը, սակայն անչափ կարևոր են: Բելառուսի հետ ևս կարող ենք խոսել պատժամիջոցները չեղարկելու և այս երկրի ժողովրդավարական զարգացման մասին:
Ուրախ եմ, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ գործում է ասոցացման պայմանագիր»,- հայտարարել է Անգելա Մերկելը: