Ուկրաինայում նշում են Ազատության ու արժանապատվության օրը՝ ի պատիվ 4 տարի առաջ Մայդանում սկսված զանգվածային ցույցերի, որոնց արդյունքում ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ արվեց, Կիևն էլ ստորագրեց Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը:
Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հարգանքի տուրք է մատուցել անվտանգության ուժերի կողմից սպանված ցուցարարների հիշատակին՝ ընդգծելով, որ հանուն արժանապատվության փողոց դուրս եկած միլիոնների շնորհիվ է Ուկրաինան կանգնել զարգացման ճանապարհին: