Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եթե ուզում ենք տեսնել, որ եվրոպական գաղափարը կենդանի է, եկեք նայենք Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին

18:49, 16.09.2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշում է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի մի տեսլական, որը եվրոպացիներին կտա ընդհանուր տան պատկանելության զգացում։

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Լեյենը նաև նշել է, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների ապագան ԵՄ-ում է։

Նա ասել է, որ թեկնածու երկրները շուտով կստանան ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, որը կնկարագրի նրանց առաջընթացը։

«Մենք պետք է ստեղծենք ավելի մեծ բանի, ընդհանուր տան պատկանելության զգացում։ Մենք՝ եվրոպացիներս, միշտ միասին կլինենք։ Եթե ուզում ենք տեսնել, որ եվրոպական գաղափարը կենդանի է, պետք է նայենք Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկաններին։ Մենք պետք է ուշադիր նայենք բոլոր այն երկրներին, որոնք մոտ են Եվրամիությանը, քանի որ նրանց ապագան մեր միությունում է։ Մենք շուտով ճանապարհային քարտեզ կառաջարկենք այն թեկնածուներին, որոնք ամենաշատ առաջընթացն են գրանցել։ Այս գործընթացը կրկին հիմնված կլինի արժանիքների վրա, և, կրկնում եմ, մեր արժեքների նկատմամբ հարգանքը բանակցելի չէ», – ասել է ֆոն դեր Լեյենը։

Նմանատիպ