Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու ծրագիրը բարդ է, բայց որքան երկար Պուտինը շարունակի պատերազմը, այնքան բարձր կլինի գինը Ռուսաստանի համար

22:24, 08.12.2025

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ որքան երկար շարունակվի Ռուսաստանի կողմից պատերազմը, այնքան բարձր կլինի դրա գինը։

Նրա խոսքով՝ Կիևի աջակցությունը և Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության ուժեղացումը երկու հիմնական առաջնահերթություններ են ցանկություն հայտնած երկրների կոալիցիայի համար։ Այդ առաջնահերթությունների մասին նա արդեն տեղեկացրել է նախագահ Զելենսկիին և կոալիցիայի մյուս ղեկավարներին։

«Ճանապարհային քարտեզը, ըստ որի սառեցված ռուսական ակտիվները պետք է փոխանցվեն Ուկրաինային՝ որպես ռեպարացիոն վարկ, բարդ է։ Բայց որքան երկար շարունակի Պուտինը պատերազմը, արյունահեղությունը, սպանությունները և Ուկրաինայի ենթակառուցվածքի ոչնչացումը, այնքան ավելի բարձր կլինի գինը Ռուսաստանի համար», – ասել է ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ Եվրոպայի ներսում կապերը երբևէ եղածից ավելի ուժեղ են, և նրանք շարունակելու են համախմբված աջակցել Ուկրաինային և պաշտպանել Եվրոպան։

Նմանատիպ