Ուրսուլա ֆոն դեր Լայենը. Մերձավոր Արևելքից ստացված տեղեկությունները մտահոգիչ են, Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից

14:29, 13.06.2025

Մերձավոր Արևելքից ստացված տեղեկությունները չափազանց մտահոգիչ են։ Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, անհապաղ նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից, – այս մասին գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, տարածաշրջանի կայունության և գլոբալ անվտանգության ապահովման համար դիվանագիտական լուծումը այժմ առավել անհրաժեշտ է, քան երբևէ։

«Մերձավոր Արևելքից ստացված տեղեկությունները շատ մտահոգիչ են։ Եվրոպան կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, անհապաղ նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ պատասխան քայլերից։ Տարածաշրջանի կայունության և գլոբալ անվտանգության համար դիվանագիտական լուծումը այժմ առավել հրատապ է, քան երբևէ», – գրել է ֆոն դեր Լայենը։

Նմանատիպ