«Ուոլ Սթրիթ Ջոռնալ». Իսրայելը նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում Իրանում իրականացնել գործողություն՝ ուղղված միջուկային օբյեկտների դեմ
Իսրայելը նախատեսում է Իրանում միջուկային օբյեկտների դեմ գործողություն իրականացնել երկու շաբաթվա ընթացքում, – այս մասին տեղեկացնում է «Ուոլ Սթրիթ Ջոռնալ»։
Ինչպես գրում է պարբերականը՝ հղում անելով Իսրայելի բարձր մակարդակի անանուն պաշտոնյայի վրա, 14-օրյա կանխատեսումը հիմնված է փորձագետների գնահատականների վրա, քանի որ Իրանի միջուկային ծրագրին համապատասխան վնաս հասցնելու համար մի քանի օր բավարար չէ։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը գործում է համալիր կերպով՝ միաժամանակ հարվածներ հասցնելով ինչպես միջուկային, այնպես էլ ռազմական օբյեկտներին և ղեկավարությանը, որպեսզի սահմանափակի Թեհրանի կողմից հնարավոր պատասխան ռազմական գործողությունները։ «Ուոլ Սթրիթ Ջոռնալ»-ը նշում է, որ նույն ռազմավարությունն Իսրայելը կիրառել է 2024 թվականի աշնանը Լիբանանում՝ ռմբակոծելով «Հեզբոլահ»-ի ենթակառուցվածքները և վերացնելով նրա ղեկավարությանը։