Ուկրաինայում ասում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում Դնեպրոպետրովսկի մարզում 29 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինայում ասում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում Դնեպրոպետրովսկի մարզում 29 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության

Ուկրաինայում ասում են, որ Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում Դնեպրոպետրովսկի մարզում առանց էլեկտրականության է մնացել 29 հազար բաժանորդ։

Ուկրաինէներգո ընկերության տվյալներով՝ Պավլոգրադի էլեկտրակայաններից մեկը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված անօդաչու սարքերով։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ փետրվարի 12-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է ընդհանուր առմամբ 17 անօդաչու թռչող սարք, որոնցից 14-ը խոցվել են։ Նրանց տվյալներով՝ բացի Դնեպրոպետրովսկից, Ռուսաստանի թիրախը եղել են Խմելնիցկի, Վիննիցա, Կիրովգրադ, Նիկոլաև և Զապորոժիե շրջանները։