Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում երեք բնակավայր են ազատագրել, հարյուրավոր ռուս զինվորականներ գերի են ընկել
Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում երեք բնակավայր են ազատագրել, հարյուրավոր ռուս զինվորականներ գերի են ընկել։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Վիվալդի» գործողության ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերը Դոնեցկի մարզում՝ Լիմանի ուղղությամբ, ազատագրել են երեք բնակավայր։ Խոսքը Ռեդկոդուբ, Նովոյե և Կատերինովկա գյուղերի մասին է։
Նաև ուկրաինական բանակը վերականգնել է վերահսկողությունը Նովոմիխայլովկա և Լիպովեց գյուղերի մերձակայքում։ Դրանք բոլորը պատկանում են Կրամատորսկի շրջանին։
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկին հայտարարել է «Վիվալդի» գործողության երրորդ փուլի ավարտի մասին։
Նրա խոսքով՝ «Վիվալդի» գործողության արդյունքում այս փուլում հնարավոր է դարձել վերադարձնել Ուկրաինայի տարածքի ևս 51 քառակուսի կիլոմետր, իսկ հարձակման մեկնարկից ի վեր՝ 176 քառակուսի կիլոմետր։
Ուկրաինական բանակում հայտարարում են, որ Ռուսաստանի կենդանի ուժի կորուստները գերազանցում են 2 000 զինվորը։ Ուկրաինական ուժերը գերեվարել են ավելի քան 250 ռուս զինվորականի, այդ թվում՝ սպաների, օդաչուների, հրետանավորների։