Ուկրաինայի վարչապետ. Ուկրաինան և Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն
Ուկրաինան և Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն», – Twitter-ի իր պաշտոնական էջում այսպես է արձագանքում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցին:
Դենիս Շմիգալը նշում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարի հետ քննարկել են երկու երկրների համագործակցության ոլորտները:
«Ուկրաինան ու Վրաստանը համատեղ զարգացման հսկայական ներուժ ունեն: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ մենք քննարկեցինք համագործակցության ոլորտները՝ օգնելու մեր երկրներին հասնել այդ նպատակին: Ուկրաինա-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը պետք է դառնա երկխոսության հարթակ», – նշում է Ուկրաինայի վարչապետը:
https://twitter.com/Denys_Shmyhal/status/1344216082031239169?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1344216082031239169%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fukrainis-premieri-ukrainasa-da-saqartvelos-uzarmazari-potenciali-gaachniat-ertoblivi-ganvitarebis-kutkhit%2F