Պակիստանում ավտոբուսը ընկել է խորը ձորը, զոհվել է 40 մարդ

15:16, 03.07.2026

Պակիստանի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում, ավտոբուսը գահավիժել է խորը ձորը, ինչի հետևանքով 40 մարդ զոհվել է, իսկ ութը՝ վիրավորվել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտոբուսը Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Քվեթայից ուղևորվում էր Իսլամաբադ։ Դրանում ընդհանուր առմամբ եղել է 48 ուղևոր։

Ինչպես հայտնի է, զոհերի թվում կան նաև կանայք և երեխաներ։ Ութ վիրավորներին ցուցաբերվել է առաջին օգնություն, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական քննության տվյալներով՝ ավտոբուսի արգելակները խափանվել են, ինչի պատճառով վարորդը լեռնային շրջանի բարդ դարձափուլում (ոլորանում) կորցրել է կառավարումը։

Նմանատիպ