Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանը Բելառուսում տեղակայել է 101-րդ հրթիռային բրիգադը, որը զինված է «Օրեշնիկ» հրթիռային համակարգով
Ռուսաստանը Բելառուսում տեղակայել է 101-րդ հրթիռային բրիգադը, որը զինված է «Օրեշնիկ» հրթիռային համակարգով, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Օլեգ Իվաշչենկոն։
Իվաշչենկոն նշել է, որ Ուկրաինան մտահոգված է Բելառուսի տարածքում ռադիոազդանշանների կրկնիչների տեղակայմամբ, որոնք կուղղորդեն ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը դեպի ուկրաինական քաղաքացիական օբյեկտներ և կարևորագույն ենթակառուցվածքներ։
Օլեգ Իվաշչենկոն նշել է, որ Բելառուսի կողմից նման թույլտվություն չտրամադրելը ցույց է տալիս, որ Մինսկը այլևս չի վերահսկում Ռուսաստանի գործունեությունը իր տարածքում։
Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի՝ Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է ուղղակիորեն ներգրավել Բելառուսին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ՝ օգտագործելով Բելառուսի տարածքն ու ռազմական ռեսուրսները՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների աշխարհագրությունը ընդլայնելու համար։
«Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ չկան նշաններ, որ Բելառուսը պատրաստվում է մտնել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Բելառուսից մեր երկրի համար ռազմական սպառնալիքի մակարդակը գնահատվում է ցածր», – ընդգծել է Իվաշչենկոն։