Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանը հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ, հավանաբար «Կեդրի» հրթիռային համակարգից

22:45, 22.11.2024

Նոյեմբերի 21-ի առավոտյան Ռուսաստանը հարձակում է սկսել Ուկրաինայի տարածքի վրա՝ օգտագործելով բալիստիկ հրթիռ՝ հավանաբար «Կեդրի» հրթիռային համակարգից»,- ասված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ռուսական այս հրթիռի թռիչքի ժամանակը Աստրախանի շրջանում արձակման պահից մինչև Դնեպր քաղաքում թիրախը խոցելու պահը կազմել է 15 րոպե։

Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռը համալրված է եղել վեց մարտագլխիկներով՝ յուրաքանչյուրը վեց փոքր զինամթերքով։ Հետագծի վերջին հատվածում արագությունը 11 մախից ավելի էր (13 475 կմ/վ):

Նմանատիպ