Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականը կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի մայիսի սկզբից ոչ ուշ

12:27, 15.03.2022

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Օլեքս Արեստովիչը կարծում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքի մայիսի սկզբից ոչ ուշ։

Արեստովիչի հայտարարությունը տարածում է «BBC»-ն։

«Կարծում եմ, որ մայիսի սկզբից ոչ ուշ, մենք պետք է խաղաղության պայմանագիր ունենանք: Կամ շատ արագ խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի՝ մեկ-երկու շաբաթից զորքերի դուրսբերմամբ և ամեն ինչով, կամ, օրինակ, սիրիացիներին երկրորդ փուլի համար հավաքելու փորձ կլինի, և երբ աղանք նրանց, համաձայնագիրը կլինի մինչև ապրիլի կեսը կամ ապրիլի վերջը»,- ասել է Արեստովիչը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է սիրիացիներին հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար։

Նմանատիպ