Ուկրաինայի ԱԳՆ-ը չափազանց զգուշավորություն է համարում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամների երկիրը լքելու որոշումը

16:20, 24.01.2022

Ուկրաինայի ԱԳՆ-ը վաղաժամ և չափազանց զգուշավորության արտահայտում է համարում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամների կողմից երկիրը լքելու Պետքարտուղարության որոշումը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամների՝ երկիրը լքելու Պետքարտուղարության որոշմանը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ հաշվի է առնվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի որոշումը՝ Ուկրաինայից դեսպանատան աշխատակիցների ընտանիքի անդամներին տարհանելու և որոշ աշխատակիցների կամավոր հեռանալը երկրից։

Հայտարարության մեջ ասվում է, որ հարգում են օտարերկրյա պետությունների՝ սեփական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու իրավունքը և կարծում են, որ ամերիկյան կողմի նման քայլը վաղաժամ և չափից դուրս նախազգուշական միջոց է։

«Հարգելով օտարերկրյա պետությունների՝ սեփական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու իրավունքը՝ մենք կարծում ենք, որ ամերիկյան կողմի նման քայլը վաղաժամ և չափից դուրս նախազգուշական միջոց է», – ասվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարության որոշումը չի նշանակում, որ ԱՄՆ-ի դեսպանատան բոլոր աշխատակիցներն այժմ կլքեն Ուկրաինան։ Նախարարությունում նշում են, որ դեսպանատունը կշարունակի աշխատել, և ցանկության դեպքում դիվանագիտական ​​առաքելության անդամները հնարավորություն կունենան լքել երկիրը, թեև նրանց մեկնելը պարտադիր չէ։

Միևնույն ժամանակ նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս ակտիվ ջանքեր է գործադրում Ուկրաինայի ներքին իրավիճակն ապակայունացնելու համար։ Ըստ նրանց՝ ուկրաինական և միջազգային լրատվամիջոցներում ապատեղեկատվություն, մանիպուլյացիա և կեղծիք պարունակող մեծ քանակությամբ տեղեկատվություն է տարածվում՝ ուկրաինացիների և օտարերկրացիների մեջ խուճապ սերմանելու և երկրի տնտեսական և ֆինանսական կայունությունը սասանելու համար։

Նախարարությունից հայտնում են, որ այս իրավիճակում կարևոր է ուշադիր գնահատել ռիսկերը և պահպանել հանգստություն։

Տարածաշրջանում աճող սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հանձնարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը։ Իր դեսպանատան աշխատակիցներից մի քանիսին և նրանց ընտանիքներին հայրենիք վերադարձնելու որոշման մասին հայտարարվել է նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում։

Նմանատիպ