Ուկրաինական ԶԼՄ-ներ. Օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի դե ֆակտո ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել

12:39, 19.02.2022

Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների դե ֆակտո ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Դոնեցկի մարզի անջատողականների առաջնորդը տեսանյութ է հրապարակել «Telegram» սոցիալական ցանցում։ Իր ուղերձում Դենիս Պուշիլինը կոչ է արել բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են զենք պահել, «տեր կանգնել իրենց ընտանիքներին»։

Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», անջատողականների առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի տարածք բնակչության տարհանման մեկնարկի մասին։ Դրան նախորդել էին ռուսական լրատվամիջոցներում Լուգանսկում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրությունները։

Ուկրաինայի իշխանությունը խոսում է Ռուսաստանի կողմից կանխամտածված սադրանքների մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է արհեստականորեն պատրվակ ստեղծել Ուկրաինա ներխուժելու համար։

Նմանատիպ