Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Սումի քաղաքին
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքին։ Նախնական տվյալներով՝ տուժել է 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Վնասվել են բազմահարկ շենքեր և դպրոց։
Սումիի շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխի խոսքով՝ օկուպացիոն ուժերը հրթիռակոծել են քաղաքի կենտրոնը։
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները՝ հարվածի հետևանքները վերացնելու համար։