Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Wildberries լոգիստիկ կենտրոնը Ռուսաստանի Տուլայի մարզում

11:02, 05.08.2026

Երեկ ուշ գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ռուսաստանի Տուլայի մարզում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը։

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Wildberries ընկերությունը հայտնել է, որ մարդիկ տարհանվել են օբյեկտից։

Վերջերս Wildberries պահեստները բազմիցս թիրախավորվել են։ Մի քանի օր առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Վլադիմիրի մարզի Wildberries-ի ամենամեծ պահեստներից մեկը։ Դրանից առաջ նրանք հարձակվել էին Սամարայի մարզի Wildberries պահեստների վրա։

Միաժամանակ Ռուսաստանը զանգվածային հարձակում սկսեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Հարձակման հետևանքով զոհվեց 14 և վիրավորվեց 22 մարդ։

Նմանատիպ