Վլոդիմիր Զելենսկի. այց, որն անպայման կտա դրական արդյունքներ, Հունգարիայի հետ արդեն ունենք պայմանավորվածություններ քաղաքականության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում

20:53, 24.11.2026

Այց, որն անպայման կտա դրական արդյունքներ, – այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի՝ Ուկրաինա ժամանելուն։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև որոշակի պայմանավորվածություններ արդեն գոյություն ունեն։

«Արդեն ունենք պայմանավորվածություններ քաղաքականության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Շնորհակալություն», – սոցիալական ցանցում գրում է Զելենսկին։

Նմանատիպ