Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է կայացել

21:29, 01.07.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Վլադիմիր Զելենսկին իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակման հետևանքով երկու մարդու մահվան կապակցությամբ։

Վլադիմիր Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Իրանից Ուկրաինայի քաղաքացիների տարհանման գործում Ադրբեջանի աջակցության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ, և ձեռք է բերվել համաձայնություն կառավարությունների միջև հանձնաժողովի նիստի հնարավորինս շուտ Բաքվում անցկացնելու վերաբերյալ։

Երկկողմ աջակցություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Ուկրաինայի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր երկրին ցուցաբերած հումանիտար օգնության համար։

Նմանատիպ